

Վերջին մեկ շաբաթն առանձնացավ բողոքի ակցիաներով: Տնետսվարողները կրկին դժգոհում էին Շրջանառության հարկի մասին օրենքում առաջրկավող փոփոխություններից: Նրանք շուրջ մեկ շաբաթ ամեն օր հավաքվում էին կառավարության շենքի առջև, մի քանի ժամ ակցիան անցկացնում, մեկ անգամ ՝նաև երթով շարժվեցին դեպի ԱԺ ու նախագահի նստավայր: Երեկ ակցիաների մասնակիցներից մի քանիսին ընդունեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Շաբաթվա ընթացքում բողոքի ակիցաիաներին զուգահեռ Շրջանառության հարկի մասին դիտարկումներ էին ներկայացնում տնտեսագետներն ու փորձագետները: Նրանց մեծ մասը չի ընդունում կառավարության՝ «փոքրի միջոցով խոշորներին հարկային դաշտ բերելու քաղաքականությունը»: Երեկ երեկոյան վարչապետն առաջարկել է քննարկման առարկա դարձնել տնտեսվարողների առաջարկությունները՝ օրենքի կիրառում կամավորության սկզբունքով, ՓՄՁ-ների շրջանառության առավելագույն շեմի բարձրացում, և հարկային մարմինների ստուգումների սահմանափակում: Տնտեսագետ Արտակ Մանուկյանն այսօր հայտարարել է, որ կառավարությունը փոխզիջումների կգնա:
«Կառավարության բարի մտադրությունն իրականում այդքան էլ բարի չէ»,- սա Տնտեսագետ Արտակ Մանուկյանի դիտարկումն է, ոչ միայն վերջին օրերին, այլ՝ ընդհնարապես վերջին ամիսներին ամենշատը քննարկված ու դժգոհությունների առիթ դարձած «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխություններին: Նշեմ, որ Շրջանառության հարկը համեմատաբար նոր հարկատեսակ է, այն ուժի մեջ մտավ 2013 թ հունվարի մեկից:
Ի դեպ, Շրջանառության հարկ վճարողներ են համարվում անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեuակների մաuով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ-ի կամ իրացման շրջանառության, չի գերազանցել 58,35 մլն. դրամը:
Կառավարությունը փոքր ու միջին բիզնեսի համար շրջանառության հարկի շեմն իջեցնում է՝ 3,5 դարձնելով 1 տոկոս, սակայն, պարտադիր փաստաթղթավորման պահանջով: Վերջին դրույթն էր, որ նախորդ աշնանը բողոքի ակցիաների ալիք բարձրացրեց, 20 օր տևած ակցիաների արդյունքում կառավարությունն ընդառաջ գնաց ու պարտադիր գույքագրման ժամկետը երկարաձգեց մինչև այս տարվա փետրվարի մեկը:
Փետրվարի մեկը սարերի հետևում չէ, ուստի և տնտեսվարողները վերսկսեցին բողոքի ակցիաները: Ամբողջ մեկ շաբաթ տնտեսվարողները կառավարության շենքի առջև բողոքում էին, մեկ անգամ նրանք հրաժարվեցին հանդիպել վարչապետի հետ, երկու օր անց երթով ԱԺ ու նախագահի նստավայր գնացին, իսկ ուրբաթ օրը ՓՄՁ ներկայացուցիչներից ավելի քան քսան հոգի հանդիպեցին Հովիկ Աբրահամյանի հետ: Հանդիպումից հետո կառավարությունում վարչապետը ՓՄՁ զարգացման խորհրդի նիստ հրավիրեց, որի ժամանակ էլ առաջարկեց քննարկման առարկա դարձնել տնտեսվարողների առաջարկությունները՝ օրենքի կիրառում կամավորության սկզբունքով, ՓՄՁ-ների շրջանառության առավելագույն շեմի բարձրացում և հարկային մարմինների ստուգումների սահմանափակում:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանի բնութագրմամբ, 2015թ տնտեսապես բարդ տարի է, համաշխարհային տնտեսությունը մարտահրավերների առաջ է կանգնած : Հայաստանում իրավիճակն ավելի բարդ է:
«Բիզնեսի համար կարևոր է պարզությունը»,- ասում է տնտեսագետը, հարկային շարունակական փոփոխությունները բացասական են անդրադառնում ոչ միայն տնետսվարողների գործունեությանը , այլ՝ ընդհանրապես ներդրողների: Տնտեսագետը կարծում է, որ կառավարությունը տնտեսվարողներին ընդառաջ կգնա, դրա համար կան հիմնավոր պատճառներ, նախ շարքային քաղաքացի Մանուկյանը հակված է հավատալ կառավարությանը, իսկ արդեն տնտեսագետ Մանուկյանը կարծում է, որ բողոքի ակցիային աստիճանաբար փորձում են ներքաշվել նաև քաղաքական ուժերը:
«ՓՄՁ ներկայացուցիչների պահանջներն ամբողջությամբ չեն բավարարվի, բայց փոխզիջումներ այդուհանդերձ կլինեն», — եզրափակում է տնտեսագետ Արտակ Մանուկյանը:




