Մշակույթ

Մեկնարկում է «Հովեր»-ի շրջագայությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Հունվարի 22-ից մեկնարկում է «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգային շրջագայությունը: Համերգները կայանալու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  շրջանակներում:

«Հովեր»-ը մենահամերգներով հանդես կգա Ֆրանսիայում, Տալլինում եւ Սանկտ Պետերբուրգում: Նշենք, որ  «Հովեր» պետական կամերային երգչախումբը 2015-ն արդեն սկսել է նոր ձայնասկավառակով, որի մեջ ներառված են Կոմիտասի, Սյունիի, Սայաթ-Նովայի եւ ժամանակակից քսան հայ կոմպոզիտորների  խմբերգային ստեղծագործությունները: Երգչախմբի երգացանկն ընդգրկում է հայ հոգևոր եւ աշխարհիկ, ավանդական եւ ժամանակակից, ինչպես նաեւ արեւմտաեվրոպական հեղինակների ստեղծագործություններ:

2012 թվականին «Հովեր» պետական կամերային երգչախմբի մի խումբ առաջատար երգիչներ միավորվեցին «Հովեր-անսամբլ» ստեղծելու գաղափարի շուրջ: Կարճ ժամանակում «Հովեր-անսամբլ»-ը հասավ մեծ հաջողությունների՝ հանդես գալով Իտալիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Լեհաստանի, Թայվանի և Բելգիայի հեղինակավոր համերգասրահներում:

Երգչախմբի հիմնադիրն ու ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Back to top button