

Մինսկում նախօրեին կայացած Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցով կոնտակտային խմբի հանիդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել գերիների փոխանակման վերաբերյալ: «Բանակցությունները դեռ չեն ավարտվել, պայմանավորվածությունների ձեռքբերման մասին խոսելը դեռևս վաղ է: Միայն պամանավորվել ենք բոլորին բոլորի դիմաց սկզբունքով. ուկրաինական կողմի 150 գերիներին կփոխանակեն 225 անջատականների կողմնակիցներով», հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ալեքսանդր Զախարչենկոն: Նա տեղեկացրել է, որ գերիների փոխանակումը կարող է կատարվել առաջիկա հանգստյան օրերին:«Ռիա-Նովոստին» գրում է, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հաստատել է Մինսկում ձեռք բերված պայմանավորվածության մասին լուրը:




