ԿարևորՀասարակություն

Մատենադարանն ու Լեհաստանի Հայկական ինստիտուտը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մատենադարանի միջազգային ներկայությունն ընդլայնվում է։ 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում Մատենադարանի և Լեհաստանի Հայկական ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Փաստաթղթով սահմանվում են երկկողմ գործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։

Մատենադարանի տնօրենն ընտրվել է Լեհաստանի Յագելոնյան համալսարանի Սադոկ Բարոնչի անվան Հայագիտական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Առաջիկայում Մատենադարանից կենտրոն կուղարկվեն շուրջ 600 անուն հայագիտական գրքեր։

Կարդացեք նաև

Back to top button