
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մասնակիցները մրցել են դասական, արագ և կայծակնային շախմատի ձևաչափերով, և հաղթողը որոշվել է երեք մրցաշարերի արդյունքների հանրագումարով: Ընդհանուր հաշվարկում Լևոն Արոնյանը վաստակել է 25 միավոր։
Ֆեդերացիան շնորհավորել է Արոնյանին և մաղթել նորանոր հաղթանակներ:
Մրցաշարն անցկացվել է Շվեյցարիայում։




