
Հրազդանի Մեծ կամրջի (Կիևյան կամուրջ) հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում :
«Աշխատանքների արդյունավետ ընթացքի շնորհիվ՝ կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ։
Աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով՝ շաբաթը 7 օր, 2 հերթափոխով (08:00-ից 20:00՝ 1 ժամ ընդմիջմամբ)»,- գրել է նա։
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2026 թվականի հունիսի 17-ին:



