
Տավուշի մարզով անցնող Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11.3կմ երկարությամբ հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից։
Նշվում է, որ այս պահին իրականացվում են հողային, հենապատերի կառուցման աշխատանքներ։
Ըստ նախագծի՝ տվյալ ճանապարհահատվածում նախատեսված է մեծ ծավալի հենապատերի կառուցում։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։




