ԿարևորՄիջազգային

Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցին, ԱՄՆ-ը` Իրանին

Ամերիկացի զինվորականները հայտարարել են Իրանի դեմ «երրորդ անընդմեջ գիշերային հարվածների» մասին։

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը` CENTCOM- ը, հաղորդել է, որ հարվածներն սկսվել են Գրինվիչի ժամանակով 20:45-ին (Երեւանի ժամանակով՝ 00:45-ին)։

«Այս հարվածները կշարունակեն լուրջ վնաս հասցնել Իրանի ուժերին եւ կթուլացնեն խաղաղ բնակիչների եւ Հորմուզի նեղուցով անցնող առեւտրային նավերի դեմ հարձակումներ իրականացնելու նրանց կարողությունը»,- հայտարարել է CENTCOM-ը։

Իր հերթին Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել են, որ Իրանի թեւավոր հրթիռները Հորմուզի նեղուցում խոցել են երկու նավթատարներ։

Հարձակման հետեւանքով զոհվել է անձնակազմի մեկ անդամ՝ Հնդկաստանի քաղաքացի, եւս ութ մարդ վիրավորվել է, որոնցից չորսի վիճակը ծանր է։

ԱՄԷ-ի պաշտպանության նախարարության՝ X սոցիալական ցանցում տեղադրված հայտարարության համաձայն՝ վիրավորներից վեցը Հնդկաստանի, երկուսը Ուկրաինայի քաղաքացիներ են։

«Պաշտպանության նախարարությունը դատապարտում է այս լկտի հարձակումը, որը միջազգային իրավունքի լուրջ խախտում է եւ սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը ու կայունությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button