ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն վերահսկողություն կսահմանի Հորմուզի նեղուցի նկատմամբ եւ պետք է վճար ստանա դրա պահպանության համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ  ԱՄՆ կվերահսկի Հորմուզի նեղուցն ու, հավանաբար, կառավարի այն։ «Մենք կդառնանք նեղուցի պահապանը։ Եվ դրա համար պետք է փոխհատուցում ստանանք»,- ասել է նա Fox News-ին տված հեռախոսազրույցում։

«Մեզ կվճարեն դրա պահպանության համար, եւ ոչ փոքր գումար»,- Թրամփի խոսքերն է մեջբերում Reuters-ը։ — Մեզ կփոխհատուցեն ծախսերը, քանի որ մյուս երկրները շատ հարուստ են։ Նրանք մեր կողմն են, եւ չի կարելի ակնկալել, որ մենք դա կանենք անվճար»,- հավելել է նա։

Շաբաթ օրվանից ԱՄՆ-ն եւ Իրանը կրկին փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց, իսկ բանակցային գործընթացը որեւէ առաջընթաց չի գրանցել։

Թեհրանը շաբաթ օրը հերթական անգամ հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին։

Կարդացեք նաև

Back to top button