
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական VK ընկերության (նախկին Mail.ru Group) նկատմամբ, նշված է ԵՄ խորհրդի որոշման մեջ։
VK-ի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, քանի որ նրա դուստր ընկերությունը՝ «Ներդրումային ընկերություն Կոմունիկացիոն հարթակ» ԲԸ-ն, մշակում է «Մակս» մեսենջերը։ «Մակս»-ի մշակումը, իր հերթին, «իրականացվում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության վերահսկողության ներքո, որը սահմանում է հավելվածի մշակողների համար պահանջներ»,- նշված է որոշման մեջ։
«Բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ «Մակս» հավելվածն ունի լայն հնարավորություններ՝ վերահսկողություն իրականացնելու համար։ Այսպիսով, VK-ն տեխնիկական աջակցություն է տրամադրում քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարական ընդդիմության նկատմամբ իրականացվող ճնշումներին»,- նշել են ԵՄ-ում։
«ԵՄ պատժամիջոցները չեն ազդում VK-ի եւ «Մակս»- ի աշխատանքի վրա։ Հավելվածներն ու ծառայությունները հասանելի են օգտատերերին սովորական ռեժիմով»,- РБК-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։




