
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո դաշինքի առաջնորդներին նվիրել է անվանական փորագրությամբ ատրճանակներ եւ մարտական փամփուշտներ, հայտնում է Politico-ն։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի անվտանգության ծառայությունն արդեն վերցրել է նրա ատրճանակը ստուգման համար, որից հետո նախատեսվում է այն տեղափոխել Բելգիա՝ պահպանելով տեղական բոլոր իրավական ընթացակարգերն ու պահման կանոնները։
Եվրոպացի մյուս առաջնորդները որոշել են իրենց նվերները վերցնել ավելի ուշ։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի եւ Նիդերլանդների վարչապետներ Քիր Սթարմերը եւ Ռոբ Ետտենը հայտարարել են, որ իրենց ատրճանակները կթողնեն Թուրքիայում, որպեսզի դրանք նախ դուրս բերվեն մարտական վիճակից, ապա միայն տեղափոխվեն հայրենիք։
Պաշտոնյաների գնահատմամբ՝ թանկարժեք արարողակարգային ատրճանակները, ամենայն հավանականությամբ, գերազանցում են պաշտոնական նվերների արժեքի համար Եվրամիությունում սահմանված թույլատրելի շեմը, ուստի առաջնորդները, հավանաբար, չեն կարողանա դրանք պահել որպես անձնական սեփականություն։




