ԿարևորՄիջազգային

«Ինձ համար Իրանի հետ հրադադարն ավարտված է»,- ասել է Թրամփը

ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ «իր համար» Իրանի հետ հրադադարն այլեւս չի գործում՝ հարվածների նոր փոխանակումից հետո։

 «Կարծում եմ՝ ինձ համար դա [հրադադարը] ավարտված է։ Ես այլեւս չեմ ուզում գործ ունենալ նրանց [Իրանի ղեկավարության] հետ, նրանք պարզապես սրիկաներ են»,- Անկարայում հայտարարել է նա։

Հուլիսի 7-ի գիշերը ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում ավելի քան 80 ռազմական թիրախների այն բանից հետո, երբ նախորդ օրը իրանական ուժերը հարվածել էին Հորմուզի նեղուցում գտնվող մի քանի առեւտրային նավերի։ Դրանից հետո Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան խոցել է Քուվեյթում եւ Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմական բազաների 85 թիրախ։

Կարդացեք նաև

Back to top button