
Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու, ՔՊ վարչության փակ նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Որոշումն ընդունվել է կուսակցության վարչության նիստում տեղի ունեցած քննարկման և փակ, գաղտնի քվեարկության արդյունքում։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնի համար առաջադրված էին երկու թեկնածու՝ պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը և Արթուր Հովհաննիսյանը։




