
ԱՄՆ-ի եւ Իրանի պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետո, հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ-Անսարին։ Նա նշել է, որ բանակցային գործընթացում նկատվում է դրական առաջընթաց։
Չորեքշաբթի օրը իրանական պատվիրակությունը Դոհայում երկու հանդիպում է անցկացրել Կատարի եւ Պակիստանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Թեհրանի եւ Վաշինգտոնի կողմից ստորագրված հուշագրի կետերի իրականացման հարցը։
Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը նախատեսված է հուլիսի 4–9-ը։ Հուղարկավորությանը կմասնակցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։




