
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` հուլիսի 2-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ 3-5 աստիճանով։
Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ցերեկը կլինի 31- 33, երեկոյան`27- 29, գիշերը` 18-20 աստիճան։
Մայրաքաղաքում ամենաշոգ հուլիսի 2-ը եղել է 2018 թվականին` 40.7°C, ամենազովը`2019 թվականին` 10.5°C։




