
Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը յոթօրյա համազգային սուգ է հայտարարել՝ ի հիշատակ հունիսի 24-ին երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի։
«Այս խորը վշտի պահերին մենք աջակցում ենք ողբերգությունից տուժածներին եւ վերահաստատում մեր հանձնառությունը՝ ուղեկցելու եւ պաշտպանելու նրանց»,– ասել է նա։
Հունիսի 24-ին իրար հաջորդած երկու ցնցումների հետեւանքով Վենեսուելայում շինություններ են փլուզվել եւ զոհերի թիվը շարունակում է աճել։




