ԿարևորՄիջազգային

Իրանի դեմ քայլերը կախված կլինեն Թեհրանի վարքագծից․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:

«Ոչինչ չեմ կարող խոստանալ, քանի որ դա կախված է այն բանից, թե ի վերջո ինչպիսին կլինի իրանցիների վարքագիծը։ Համոզված եմ, որ նախագահը մեր զորքերը հետ չի ուղարկի, եթե չլինի դրա անհրաժեշտությունը, նաև հստակ ձևակերպված նպատակ», — լրագրողներին ասել է Վենսը Վիրջինիա Բիչից (Վիրջինիա նահանգ) մեկնելուց առաջ, երբ նրան հարցրել են՝ կարո՞ղ է երաշխավորել, որ ԱՄՆ-ն չի վերսկսի ռազմական գործողություններն Իրանի դեմ։

«Արդյո՞ք մենք ստիպված կլինենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, թե՞ ոչ, կախված է իրանցիներից։ Եթե նրանք որոշեն վերսկսել իրենց միջուկային ծրագիրը կամ կրկին թիրախավորեն առևտրային նավագնացությունը, դա կփոխի մեր հաշվարկները», — ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։

Նա նաև դրական է գնահատել ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև ընթացող տեխնիկական խորհրդակցությունները. «Դեռ վաղ է խոսել դրանց արդյունքների մասին, բայց գործընթացը լավ է ընթանում»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում չէր հաստատել Իրանի դեմ գործողությունները վերսկսելու մտադրությունը՝ նշելով, որ Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները դրական հունով են ընթանում։

Կարդացեք նաև

Back to top button