
Մեկնարկել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հարավային Կովկաս, որի առաջին կանգառը Ադրբեջանն է։ Այնտեղից նա հուլիսի 2-ին կուղևորվի Հայաստան: Եվրահանձնաժողովի նախագահին ուղեկցում է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:
Այցի հիմնական նպատակն է խորացնել Բրյուսելի ռազմավարական ներգրավվածությունը տարածաշրջանում, զարգացնել տրանսպորտային կապուղիները և աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:
Հինգշաբթի օրը Եվրահանձնաժողովի նախագահը Երևանում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Սա վերջին երկու ամսվա ընթացքում ֆոն դեր Լայենի արդեն երկրորդ այցն է Երևան։




