Հասարակություն

Տարվա գլխավոր ձեռքբերումը դիրքերի պահպանումն է համաշխարհային աստղագիտության ոլորտում

sonahakobyan
Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանն այսօր ամփոփելով աստղագիտության տարին` նշել է, որ տարվա գլխավոր ձեռքբերումը դիրքերի պահպանումն է համաշխարհային աստղագիտության ոլորտում: Հայկական աստղագիտությունը թերևս ավելի առաջատար դիրքերում կլիներ, եթե պետությունը մի փոքր ավելի մեծ տեղ տար գիտությանը և ավելացներ ֆինանսավորումը:

 

 

Վիկտոր Համբարձումյանն ասում էր՝ ասղագիտությունը լինելու է 21-րդ դարի գլխավոր գիտությունը:  Լինելով Հայաստանի առաջատար ոլորտներից մեկը, Աստղագիտությունը հետ է մնում համաշխարհային տենդենցներից: Եթե մեր գիտությունն աշխարհում զբաղեցնում է 76-րդ տեղը, ապա աստղագիտությունն այդ նույն սանդղակում զբաղեցնում է 135-րդ հորիզոնականը: Թեև Կառավարության որոշմամբ Բյուրականի աստղադիտարանը ճանաչվել է ազգային արժեք, պետական ֆինանսավորումը դրանից չի փոխվել: Աստղադիտարանի գիտաշխատողների աշխատավարձերը չեն բարձրացվել անգամ հուլիսին, թեև նրանք ևս համարվում են պետական աշխատողներ, նկատեց Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը:

«Հուլիսի 1-ին բարձրացրեցին ոչ թե պետական աշխատողներինը, այլ պետական չինովնիկներինը: գիտնականները նույնպես պետական աշխատողներ են, քանի որ գիտությունը պետական հոգածության առարկան է բոլոր երկրներում: Մեզ մոտ գիտնականների աշխատավարձերը չբարձրացրեցին՝ ասես հատուկ շեշտելով գիտության նկատմամբ վատ վերաբերմունքը, որքան էլ խոսում են գիտությունը գնահատելու մասին»:

Այս ամենով հանդերձ աշխարհում հայկական աստղագիտությունը գոնե կարողացել է պահպանել դիրքերը, ու թերևս հենց դա էլ արեգ Միքայելյանը համարում է անցնող տարվա գլխավոր ձեռքբերումը: Դա էլ ի դեպ հայ գիտնականների և ոչ թե պետության շնորհիվ: Տարվա ձեռքբերումներից Հայկական աստղագիտական ընկերության համանախագահն առանձնացրեց նաև միջազգային օլիմպիադաներում 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների ձեռքբերումը, գիտական մի շարք բացահայտումներն ու հոբելյանները: Մի շարք միջոցառումներ ել նախատեսվում են հաջորդ տարվա համար: Ինչ վերաբերում է տիեզերական իրադարձություններին, մոլորակների շքերթ չի սպասվում, փոխարենը տարվա ընթացքում մի քանի անգամ կհանդիպեն Յուպիտերը, Վեներան և Մարսը:

Back to top button