ԿարևորՏնտեսական

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները։

Ինտենսիվ այգեգործության, ջերմատնային տնտեսությունների հիմնման և ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության ծրագրերի շահառուները, որոնց վարկի արտոնյալ ժամկետն արդեն լրացել է կամ կլրանա մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը, կստանան վարկերի մարման լրացուցիչ արտոնյալ ժամկետներ։

Շահառուների վարկի մարման ժամկետը և վարկի մայր գումարի մարման լրացուցիչ արտոնյալ ժամկետները երկարաձգվում են՝

ինտենսիվ այգեգործության դեպքում՝ 1 տարի ժամկետով, արդեն հիմնված և արտադրանք տված 34,5 հա ջերմատների դեպքում՝ 6 ամիս ժամկետով, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրով փոքր ջերմոցներ կառուցած իրավաբանական և ֆիզիկական անձանց դեպքում՝ 6 ամիս ժամկետով։

Արտոնությունից օգտվելու համար շահառուները պետք է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը դիմեն ֆինանսական կազմակերպությանը՝ ներկայացնելով նախարարության տեղեկանքը՝ այգու կամ ջերմատան հիմնված լինելու վերաբերյալ, և ՊԵԿ տեղեկանքը՝ 2026 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի մասին։

Կարդացեք նաև

Back to top button