ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Ռուսները խոսում են սրբավայրերը պահպանելու մասին և հարվածում Կիև-Պեչորյան մայրավանքին

«Բարբարոսություն և քրիստոնեության դեմ հանցագործություն»

Մահացու հարված Կիևին, զոհվել Է առնվազն 10-ը խաղաղ բնակիչ, կա մի քանի տասնյակ վիրավոր: Թիրախներից մեկը Կիևի, ամբողջ Ուկրաինայի և ընդհանրապես աշխարհի ուղղափառ քրիստոնյաների սրբավայրերից Է՝ Կիև-Պեչորյան մայրավանքը, որը տեղացիներն անվանում են Կիև-Պեչորյան լավրա:

Վանքերի, եկեղեցիների, ստորգետնյա շինությունների հսկայական համալիրի կառուցումը Յարոսլավ Իմաստունի հրամանագրով սկսվել Է 11-րդ դարում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային ժառանգություն ճանաչված մայրավանքն ավարտական տեսքը 19-րդ դարում Է ստացել:

Եվ ահա արդեն 21-րդ դարի 26 թվականին ռուսների հարվածից հրդեհվել Է մայրավանքի Վերափոխման տաճարի տանիքը:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել Է մայրավանք: Նա «բարբարոսություն» և «քրիստոնեության դեմ հանցագործություն» Է անվանել ռուսների օդային գրոհը:

Սրբապատկերները հաջողվել Է փրկել

Մայրավանքի եպիսկոպոս Աբրահամը հայտնել Է, որ հին սրբապատկերները և անգին այլ պարագաներ հաջողվել Է փրկել, քանի որ հենց հարվածից հետո հոգևոր սպասավորները և դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների ծառայությունը դրանք դուրս են հանել ու փոխադրել ապահով վայր: Եպիսկոպոս Աբրահամը խիստ  զայրացած Է:

«Եվ այս հարվածից հետո ռուսական եկեղեցին խոսում է սրբավայրերի համար հոգ տանելու, այստեղ՝ Ուկրաինայում եկեղեցին պաշտպանելու մասի՞ն: Սա բարբարոսություն Է, որը չի կարելի անտեսել»,- ասել Է եպիսկոպոսը:

Նա կոչ Է անում միջազգային հանրությանը վճռականորեն արձագանքել և դատապարտել Ռուսաստանի գործողությունները:

Թիրախը՝ մշակութային հիմնարկներ

Ռուսները մշակութային օբյեկտներ են թիրախավորում: Հարվածի Է ենթարկվել Դովժենկոյի անվան հայտնի կինոստուդիան, որտեղ հրդեհի հետևանքով ոչնչացվել Է Ուկրաինայի հագուստի ամենահին և ամենամեծ հավաքածուն, ստուդիայի պահեստում գտնվել են մոտ երեք միլիոն տեսակի զգեստներ, դա անվերադարձ կորուստ Է:

Ռուսները հարվածել են նաև ազգային մշակութաստեղծագործական և թանգարանային «Արվեստի արսենալ» համալիրին, որտեղ հրդեհվել Է հազար քառակուսի մետր տարածք:

Ոչնչացվել են սովորական հիմնարկներ ու խանութներ: Դրանցից մեկի արդեն երբեմնի սեփականատերն 81-ամյա Արկադի Բորտյուկն Է:

«Տեսեք, թե ինչ Է մնացել իմ խանութից: Խոսքեր չեմ գտնում, Պուտինի խելագարները մոխիր են դարձրել խանութս»,- ասել Է վշտացած Բորտյուկը:

Մոլդովան և Ուկրաինան անշեղորեն շարժվում են դեպի ԵՄ

Եվ մինչ ռուսներն ու ուկրաինացիները շարունակում են միմյանց հարվածել, Եվրոպական միությունում աստիճանաբար ուրվագծվում Է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության հեռանկարը:

Եվրոպական միության արտգործնախարարները Լյուքսեմբուրգում   սկսում են պաշտոնական գործընթացը, որի ավարտին այդ երկու երկրները պետք Է միանան Հին մայրցամաքի ամենահզոր քաղաքական-տնտեսական կառույցին:

Իհարկե, Կիևում երազում են ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին, սակայն Վաշինգտոնը պնդում Է, որ այսօր դա հնարավոր չԷ:

Եվրոպական միության չափանիշներին համապատասխանելու համար թեկնածու երկիրը պետք Է բարեփոխումներ իրականացնի և 35 բնագավառներում համաձայնեցնի քաղաքականությունը միության հետ:

Այսօր պետք Է արվի վճռորոշ քայլ

Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հունիսի 15-ն անվանել Է  «մեգաերկուշաբթի»:

Նա համոզված Է, որ այսօր կարվի ամենալուրջ քայլը 2023 թվականից ի վեր, երբ Ուկրաինան և Մոլդովան թեկնածուի կարգավիճակ ստացան:

«Նրանք {Մոլդովան և Ուկրաինան} իրականացրել են իրենց աշխատանքը, ուրեմն մենք Էլ պետք Է դա անենք»,- ասել Է հանձնակատարը:

Եվրամիության արտգործնախարարները ենթադրում են, որ երկու երկրների անդամակցումը կիրականացվի մինչև 2030 թվականը:

Կարդացեք նաև

Back to top button