ԿարևորՀասարակություն

«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի Լիբանան մարդասիրական օգնություն հասցնելու համար

Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը կբացվի՝ հունիսի 12-ից մինչև  22-ը, որպեսզի Հայաստանի կողմից Լիբանան ուղարկվող մարդասիրական օգնության բեռները տեղափոխվեն Թուրքիայի տարածքով. Կառավարությունն ընդունել է որոշում։

Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Լիբանանին հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը: Ըստ այդմ՝  հնարավորություն կստեղծվի մարդասիրական օգնությունն արագ և նվազ ծախսերով հասցնել Լիբանան։

Կարդացեք նաև

Back to top button