
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատում-կանոնավորում և երկրի անվտանգության ապահովում ազգային անվտանգության սեփական դոկտրինով, որում նաև ռուսական կողմից եկող վտանգներն են դիտարկված․ սրանք Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Շիրինյանի հիմնական մոտեցումների շարքում են։ Վերջինս շեշտում է, որ իր ներկայացրած քաղաքական ուժը հավատարիմ է քրիստոնեական արժեհամակարգին, ազգային ինքնությանը և պետականության ամրապնդման գաղափարներին։ Շիրինյանի խոսքով՝ ընտրություններին մասնակցելով՝ ուժը հանդես է գալիս ազգային ու քրիստոնեական արժեքների պաշտպանության օրակարգով։
Կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 12 համարի ներքո՝ ներկայացնելով 82 անձի ներառող ընտրական ցուցակ։




