
Գյումրու Վարդանանց հրապարակում մեկնարկել է «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել են Գյումրի։ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք են մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին, ապա զբոսնել քաղաքում։

Գյումրի են ժամանել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և հանրապետության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։




