Միջազգային

Էքզիթ-փոլերի տվյալներով՝ Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը նախկին նախագահ Ռադևի գլխավորած կուսակցությունն է

Ապրիլի 19-ին Բուլղարիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում, էքզիթ փոլերի տվյալներով, առաջատարը Բուլղարիայի նախկին նախագահ Ռումեն Ռադևի գլխավորած «Առաջադիմական Բուլղարիա» կուսակցությունն է, հաղորդում է Reuters գործակալությունը։

Ռումեն Ռադևի կուսակցությունը ստացել է ձայների շուրջ 37.5%-ը (ըստ Alpha Research-ի):

Նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի «Քաղաքացիները՝ Բուլղարիայի եվրոպական զարգացման համար» (GERB) կուսակցությունը  զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 16,2% ձայներով:

Ընտրողների ակտիվությունը կազմել է մոտ 60%, ինչը զգալիորեն բարձր է նախորդ տարիների ցուցանիշներից: 

Տես նաև՝ Բուլղարիայում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

Կարդացեք նաև

Back to top button