Տնտեսական

Եւս մեկ քայլ՝ Եվրասիական տնտեսական միությանն ընդառաջ

Լիանա Եղիազարյան
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

 

 

Եւս մեկ քայլ՝ Եվրասիական տնտեսական միությանն ընդառաջ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ապրանքների արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող տնտեսվարողների հետ քննարկում է Եվրասիական տնտեսական տարածքում գործող մրցակցության միասնական կանոնները, որոնք գործունեության նոր կանոններ են ենթադրում: Նոր գործակցության հարթակում գերիշխող դիրքի չարաշահումները կամ անբարեխիղճ մրցակցության երևույթները փոքր-ինչ այլ սահմանում են ստանում եւ ենթակա են այլ մոտեցման: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր լսել է նաեւ արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող տնտեսվարողների մտահոգությունները, իսկ լրագրողների հետ զրույցում անդրադարձել շարքային սպառողներին մտահոգող խնդիրներին, այն է՝ գնաճի վերջին միտումները սպառողական շուկայում:

Կարդացեք նաև

Back to top button