
Համաշխարհային նավթի գները Ասիայի բորսաներում հիմնականում պահպանել են կայուն մակարդակ՝ ԱՄՆ-Իրան հնարավոր նոր բանակցությունների շուրջ սպասումների ֆոնին։
Նավթային շուկայում Brent crude oil-ի գինը աճել է մոտ 0.3%-ով՝ բարելի համար փոքր-ինչ գերազանցելով 95 դոլարը։ ԱՄՆ-ում առևտուր իրականացվող WTI crude oil-ի գինը նվազել է շուրջ 0.3%-ով՝ մոտենալով 91 դոլարին։
Նախորդ օրը՝ երեքշաբթի, էներգակիրների գները նվազել էին այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր, թե Իրանը կապ է հաստատել Սպիտակ տան հետ՝ հնարավոր համաձայնության հասնելու նպատակով։
Չորեքշաբթի Ասիայի խոշոր ֆոնդային շուկաները դրական դինամիկա են ցուցադրել։ Nikkei 225-ն աճել է մոտ 1%-ով, իսկ Kospi-ն արձանագրել է շուրջ 3% աճ։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ շուկաները շարունակում են արձագանքել աշխարհաքաղաքական զարգացումներին, իսկ ԱՄՆ–Իրան հարաբերությունների հնարավոր կարգավորումը կարող է էական ազդեցություն ունենալ էներգետիկ շուկաների վրա։
Ինչպես գրել է BBC-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցությունները կարող են վերսկսվել «առաջիկա երկու օրվա ընթացքում»։
Մինչդեռ Թեհրանը նշել է, որ երկրորդ հանդիպման վերաբերյալ որևէ համաձայնության մասին «տեղեկատվություն» չունի։




