Հայագիտակ

«100 տարի Նանսենի ոտնահետքերով»․ Հայաստան այցի հոբելյանը՝ գրքով ու ծրագրերով․ «Հայագիտակ»

Մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենը, 100 տարի առաջ, իր հանձնախմբով ժամանեց Երևան՝ նպատակ ունենալով ուսումնասիրել այն վայրերը, որտեղ հնարավոր կլիներ վերաբնակեցնել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականներին և հիմք դնել նրանց նոր կյանքին հայրենիքում։

Հավատարիմ մնալով նանսենագետ Ֆելիքս Բախչինյանի թողած ժառանգությանն ու հիշատակին՝ «Նանսենի ինստիտուտ-հիմնադրամի» գործադիր տնօրեն Հայարփի Խաչատրյանը և թանգարանի տնօրեն Ժորա Հակոբյանը կյանքի կոչեցին նրա նախանշած բոլոր միջոցառումներն ու ծրագրերը։

Այդ թվում՝ Կարմեն Ահարոնյանի հեղինակած «100 տարի Նանսենի ոտնահետքերով» գրքի հրատարակումը, որտեղ հեղինակը զուգահեռներ է անցկացնում 100 տարի առաջ Նանսենի այցելած վայրերի և այսօրվա Հայաստանի միջև։

Նանսենն իր հուշերում մեծ ջերմությամբ է խոսում հայերի մասին, նկարագրում է 100 տարի առաջվա երևանյան կյանքը, մարդկանց, Հայաստանի բնությունն ու աշխարհագրությունը։

Նա միշտ ձգտեց իր ուժերի ներածին չափով, և անգամ դրանից շատ, օգնել հայերին, և անգամ վերջին շնչում, ինչպես վկայում են նրա հարազատները, հիշել է հայերին։

Կարդացեք նաև

Back to top button