Տնտեսական

Ավարտել այգեթաղի աշխատանքները. գյուղնախարարության կոչը՝ այգեգործներին

Ինչպես հայտնում են Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գերատեսչության մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արարատյան հարթավայրի և նախալեռնային գոտու խաղողագործական տարածաշրջաններում այգեթաղի աշխատանքներն ընթանում են խիստ դանդաղ:

Թեպետ վերջին տարիներին ձմռան ամիսներին գրանցված անհամեմատ մեղմ ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում չթաղված այգիներն առանձնապես չեն տուժել, սակայն բազմամյա փորձը ցույց է տալիս, որ առանձին տարիների կարող են դիտվել խիստ սառնամանիքներ: Նման պայմաններում վազերն ամբողջությամբ ցրտահարվում են, և կորստի է մատնվում ոչ միայն տվյալ տարվա ամբողջ բերքը, այլև վտանգվում է հաջորդ տարվա կայուն բերքի ստացումը:

Նկատի ունենալով այդ հանգամանքը` գյուղնախարարությունը հորդորում է նշված տարածաշրջանների այգեգործներին` ռիսկի չդիմել և ավարտել այգեթաղի աշխատանքները` 2015-ին խաղողի այգիներից երաշխավորված բարձր բերք ստանալու համար:

Կարդացեք նաև

Back to top button