Միջազգային

Վրաստանում ավարտվել է բնակչության մարդահամարը

Վրաստանում ավարտվել է բնակչության համընդհանուր մարդահամարը, որն անցկացվել է նոյեմբերի 5-19-ը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Մարդահամարի նախնական ընդհանուր տվյալները կհրապարակվեն 2015թ. ապրիլին, վերջնական արդյունքները՝ 2016-ի ապրիլին:

Երկրի Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ մարդահամարն անցկացրել է ավելի քան 10 հազար հարցազրուցավար: Վրաստանում վերջին համընդհանուր մարդահամարն անցկացվել է 2002թ.: Մարդահամարի տվյալներով՝ երկրի բնակչությունն այդ ժամանակ եղել է 4.3 մլն:

Կարդացեք նաև

Back to top button