Միջազգային տնտեսական հարաբերություններ (ՄՏՀ). տարբեր երկրների միջև զարգացող տնտեսական կապերի ամբողջություն, որն ունի բազմադարյա պատմություն և հանդիսանում է յուրաքանչյուր պետության առաջընթացի կարևորագույն պայմանը։
Ցանկացած երկրի տնտեսության զարգացման գործում որոշիչ դեր ունեն միջազգային տնտեսական հարաբերությունները։ Հետևաբար՝ այս ոլորտում տեսական խոր ու համակարգված գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստումն այսօր հրամայական է։ ՄՏՀ-ն տնտեսագիտության ամենակարևոր, արդիական և դինամիկ զարգացող բնագավառներից մեկն է, որն արձագանքում է գլոբալ աշխարհի բոլոր փոփոխություններին։
«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Հասմիկ Հովհաննիսյանը։




