
Արհեստական բանականության մուտքը դպրոց այլևս ապագայի հարց չէ, այլ ներկա իրականություն։ ԱԲ-ի ազդեցությունը կախված է օգտագործման ձևից և կրթական նպատակներից։ Ճիշտ կիրառման դեպքում արհեստական բանականությունը կարող է դառնալ ուսուցման արդյունավետ գործիք, իսկ սխալ օգտագործման դեպքում՝ խոչընդոտ մտածողության զարգացման համար։
Դրական կողմն այն է, որ արհեստական բանականությունը նպաստում է անհատականացված ուսուցմանը, արագացնում է տեղեկատվության հասանելիությունը և աջակցում է աշակերտներին իրենց սովորական ընթացքով սովորելուն։ Այն կարող է խթանել հետաքրքրասիրությունը, օգնել դժվարությունները հաղթահարել և զարգացնել թվային ու քննադատական մտածողությունը։ Միևնույն ժամանակ վտանգ կա, որ աշակերտները կարող են չափազանց կախված դառնալ պատրաստի պատասխաններից՝ նվազեցնելով ինքնուրույն մտածելու, վերլուծելու և ստեղծագործելու կարողությունները։ Առանց հստակ կանոնների և ուսուցչի ուղղորդման, արհեստական բանականությունը կարող է վերածվել ոչ թե ուսումնական օգնականի, այլ փոխարինողի։
Հետևաբար հիմնական որոշիչը մարդն է, հատկապես ուսուցիչը։ Եթե արհեստական բանականությունը կիրառվում է որպես լրացուցիչ միջոց, ոչ թե մտածողության փոխարինում, ապա այն դառնում է կրթության զարգացման հնարավորություն։ Դպրոցում այն պետք է սովորեցնի ոչ թե ի՞նչ մտածել, այլ՝ ինչպե՞ս մտածել։



«Դպրություն» հաղորդաշարի հյուրերն են Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի ուսուցչուհի Նարինե Մելիքջանյանը, Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցի ուսուցչուհի Սյուզաննա Դիլանյանը և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի ուսուցիչ Նարեկ Տիգրանյանը։




