
Եվրոպական Միությունը որոշել է անորոշ ժամանակով պահպանել ԵՄ-ում սառեցված շուրջ 210 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվները՝ դրանք օգտագործելու Ուկրաինային աջակցող վարկային ծրագրում։
Ակտիվների մեծ մասը պահվում է բելգիական Euroclear բանկում։ Ռուսաստանը հայտարարում է դատական քայլերի մասին, իսկ ԵՄ-ն վստահեցնում է, որ որոշումը իրավական հիմք ունի։
Բելգիան մտահոգված է։ Euroclear-ի գործադիր տնօրեն Վալերի Ուրբենն ասում է, որ որոշման կիրառումը կարող է «անկայունացնել միջազգային ֆինանսական համակարգը»։
Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը ԵՄ-ին մի շարք «ռացիոնալ, բանական և արդարացված պայմաններ» է ներկայացրել և հրաժարվել է բացառել իրավական գործողությունները, եթե այն «նշանակալի ռիսկեր» առաջացնի իր երկրի համար։




