
«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործության անմիջական մասնակիցները պատմում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր և քիչ հայտնի պատմությունները։
«Նուբար» ավանդական երգի-պարի համույթի «Շորոր»-ը այն մի քանի պարերից է, որը գրանցել է Կոմիտասը։ Ու թեև վարդապետի տարբերակում այն խոսքեր չունի, «Նուբար»-ի գեղարվեստական ղեկավար Լուսինե Նազարյանը համոզված է, որ Շորորը պետք է տեքստ ունենա։
Թե որտեղի՞ց է գտնվել տեքստը և ինչպե՞ս է ստեղծագործությունը ձայնագրվել Հանրային ռադիոյի ստուդիայում, կարող եք լսել այս թողարկմանը։




