Հասարակության ագրեսիան կրթության պակասից է։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ջազ երաժիշտ, իմպրովիզի վարպետ Վահագն Հայրապետյանը։
Լևոն Սարդարյանն ու երաժիշտը զրուցում են մշակույթի, իրար նկատմամբ վերաբերմունքի, կրթության պակասի մասին։
Հայրապետյանի խոսքով` ագրեսիան վաղ մանկությունից է դրվում երեխաների մեջ։ «Ամբողջ աշխարհում փող են տալիս, որ երեխաները բան սովորեն, մեզ մոտ հակառակն է»,— նշել է բանախոսը։




