Քո ձայնը

Նոր աջակցման հարթակներ փախստականների համար՝ ԵՄ-ի աջակցությամբ․ «Քո ձայնը»

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ։ Ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքում կհիմնվեն չորս համայնքային խորհուրդներ՝ Երևանում, Գյումրիում, Եղեգնաձորում և Դիլիջանում։

Այդ խորհուրդների նպատակն է պատմական հայրենիքն աննկատ լքած մարդկանց ապահովել անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով ու մասնակցային հնարավորություններով՝ սոցիալական, հոգեբանական և իրավական մարտահրավերներն ինքնուրույն հաղթահարելու համար։

Նախաձեռնությունն իրականացվում է հեղինակավոր կազմակերպությունների կողմից՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբլի։

«Քո ձայնը» հաղորդման հյուրերն են՝

  • Միջերիտա Խաչատրյան ՝ Փախստականների հարցերով էստոնական խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի պատասխանատու,
  • Գեղամ Ստեփանյան՝ «Արցախ Միություն» ՀԿ ներկայացուցիչ, Երևանի Համայնքային Խորհրդի համակարգող։

Կարդացեք նաև

Back to top button