
«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործության անմիջական մասնակիցները պատմում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր ու քիչ հայտնի պատմությունները։
Համշենահայերի երաժշտությունը վերջին տարիներին դարձել է չափազանց հայտնի և հարազատ Հայաստանում։ Այդ հետաքրքրությունը նաև ներշնչանքի աղբյուր է դարձել «Կայթ» նվագախմբի համար․ իրենց «Նվագ» ալբոմում նրանք ներառել են համշենահայկական պարեղանակ, որտեղ հնչում է նաև հայկական պարկապզուկ։
Ձայնագրության գործընթացի և ստեղծագործական մոտեցման մասին պատմում է խմբի փողային գործիքների կատարող Գրիգոր Քարտաշյանը։




