Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան, հյուրեր` Ալեքսանդր Կարալյան և Գարիկ Ավետիսյան` Կապանի մաթեմատիկայի խմբակի համահիմնադիրներ:
Թեմա՝ հոկտեմբերի 15-ին նշվում է մաթեմատիկայի համաշխարհային օրը (Global Math Day)։ Այդ օրը աշխարհով մեկ անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ դպրոցներում, համալսարաններում և կրթական կենտրոններում՝ ցույց տալու համար, որ մաթեմատիկան կարող է լինել հետաքրքիր, հասկանալի և ստեղծագործական։
Օրվա նպատակը՝ մարդկանց մոտ արթնացնել հետաքրքրություն մաթեմատիկայի հանդեպ, ցույց տալ, որ այն միայն թվերի ու բանաձևերի մասին չէ, այլ մտածողության, տրամաբանության ու գեղեցկության արվեստ է:
Ինչպես միշտ՝ հաղորդման ընթացքում կլինի օրվա տեղեկատվական բլոկը․
- Օրվա լրահոսը,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց թռիչքների չվացուցակ,
- Լավ երաժշտական ընտրանի
- Կապ ռադիոլսողների հետ:




