Հայագիտակ

Հնագույն սրբավայրը կվերականգնվի. Էջմիածնի Սուրբ Մարիանե եկեղեցի. «Հայագիտակ»

Էջմիածնի քաղաքային այգու տարածքում գտնվող վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցու ավերակները այցելուների ուխտատեղի է։ Չնայած մոտակայքում առկա այլ եկեղեցիներին` պատմա-մշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող Մերի Սաֆարյանը նշում է, որ այս սրբավայրը միշտ մարդաշատ է լինում. այստեղ աղոթում են և մոմ վառում։

«Պետություն-անհատ-ձեռնարկատեր» ծրագրի շրջանակում եկեղեցու տարածքը մաքրվել է, կատարվել են պեղումներ և շուտով այն կվերականգնվի։ Ծրագիրը ֆինանսավորում է մի երիտասարդ ձեռներեց, ով չի ցանկանում հրապարակել իր անունը։

Պեղումները ցույց են տալիս, որ մեծ հավանականությամբ այստեղ են գտնվել Սուրբ Մարիանեի մասունքները, ով 40 նահատակված կույսերից մեկն էր, և եկեղեցին կառուցվել է հենց նրա նահատակվելու վայրում։ Ժողովուրդը նաև նշում է, որ այս վայրն ունի շատ հզոր էներգետիկ դաշտ և այստեղ հնչած խնդրանքները կատարվում են։

Կարդացեք նաև

Back to top button