Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Մեր դասակից քչերն են ողջ մնացել․ Արտյոմ Արևիկյան․ «Կյանքին ասել այո՛»

Արտյոմ Արևիկյանը ծնվել է 2001 թվականին Շիրակի մարզի Փանիկ գյուղում։ 2019-ին ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժին։ 2020-ի հունվարին զորակոչվել է բանակ, ծառայել է Արցախի հանրապետության Որոտանի շրջանում։ Ինն ամիս ծառայել էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, կռվել է Ջրականում, որտեղ էլ ձեռքի բեկորային վիրավորում է ստացել կռվի 6-րդ օրը։

«Հիվանդանոցի երկու հարկում հիմնականում մեր զորամասի տղերքն էին։ Նրանցից եմ իմանում, որ իմ վիրավորվելուց հետո գիշերը հակառակորդը դիվերսիա է իրականացրել ու մտել է մեր դասակի տեղակայման վայր, ու դասակից քչերն են ողջ մնացել»,-պատմում է Արտյոմը։ Ի դեպ, տեսախցիկն անջատելուց հետո միայն պատմեց, որ 44-օրյա պատերազմում կորցրել է հորեղբոր որդուն՝ Գարիկ Արևիկյանին, իսկ հարազատ եղբայրը՝ Հովհաննեսը, որը ևս ժամկետային զինծառայող էր, սալջարդ (կոնտուզիա) է ստացել Մարտունիում։

Վիրավորվելուց հետո Արտյոմը վերականգնողական բուժում է ստացել Զինվորի տանը, հետո՝ շարունակել ուսումը ԵՊՀ-ում։ Ավարտելուց հետո 2025-ին հիմնել է «Վերելք» արշավական ակումբը՝ զբաղվելով ներգնա տուրիզմով։ Այսպիսով՝ սիրելի զբաղմունքը դարձրել է նաև սիրելի աշխատանք։

Կարդացեք նաև

Back to top button