ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ծառայության ավարտին մնացած 50-րդ օրը  եղբորս  հոգեհանգիստն էր․ Ռաֆայել Պարզյան․ «Կյանքին ասել այո՛»

Ռաֆայել Պարզյանը ծնվել է 2001 թվականին Աշտարակ քաղաքում ։ 2019-ին ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ ու անմիջապես զորակոչվել բանակ։ Ծառայել է Լուսակերտի ուսումնական, ապա՝ Սիսիանի զորամասերում։ Ավագ եղբայրը՝ Մեխակը Ռաֆայելից վեց ամիս առաջ էր զորակոչվել, ծառայում էր Ջրականում, որտեղ էլ դիմավորեց 44-օրյա պատերազմը որպես գումարտակի հրամանատար։ Երբ հոկտեմբերի 6-ին Ռաֆայելը տեղափոխվեց Արցախ, Ջրականն արդեն թշնամու ենթակայության տակ էր անցել։ Որպես ականանետի հաշվարկի հրամանատար նա մասնակցել է ռազմական գործողություններին հիմնականում Հադրութի շրջանում։  Եղբայրներն առաջնագծի տարբեր հատվածներում էին։ Մի պահ երկուսն էլ Կարմիր շուկայի տարածքում էին, բայց հանդիպել այդպես էլ չհաջողվեց, շփումը միայն հեռախոսով էր։ Վերջին հեռախոսազրույցը հոկտեմբերի քսանութին էր։ Մեխակը զոհվեց Մարտունու Մաճկալաշեն գյուղում։  Հարազատները լուրը թաքցրել էին ու Սիսիանի զորամասում ծառայությունը շարունակող Ռաֆայելին այն հասավ միայն նոյեմբերի 19-ին։ «Նոյեմբերի 20-ին՝ ծառայության ավարտին մնացած 50-րդ օրը  եղբորս  հոգեհանգիստն էր»,-ասում է Ռաֆայելը։

44-օրյա պատերազմից հետո նա մասնակցել է նաև Իշխանասարի մարտական գործողություններին։ 2021-ի հուլիսին զորացրվելուց հետո շարունակել է ուսումը ԵՊՀ-ում, որն արդեն ավարտել ու սեփական բիզնեսն է հիմնել անշարժ գույքի շուկայում։

Կարդացեք նաև

Back to top button