Վերջին տասը տարիներին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին» փոխվել են տեղերով անգլիական ֆուտբոլի գագաթին: Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո բազմաթիվ մարզիչներ ապարդյուն փորձեր են կատարել «կարմիր սատանաներին» վերադարձնելու Պրեմիեր լիգայի ամենաբարձր հորիզոնականներին։
Մինչդեռ Գվարդիոլայի «Սիթին» այդ ընթացքում իշխում է՝ երբեմն տիտղոսը զիջելով «Լիվերպուլին» կամ այլ մրացակիցների։
- Մրցաշրջան 2025/26-ում ի՞նչ սպասելիքներ կարող են լինել «Մանչեսթեր Յունայթեդից»:
- Ինչպիսի՞ «Մանչեսթեր Սիթի» կտեսնենք այս անգամ. Գվարդիոլան նույնպես թարմացրել է թիմի կազմը։
- Նախնական վերլուծություն, փաստարկներ ու կանխատեսումներ։
«Սպորտքաստ» հաղորդման հյուրն է մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը։




