ԿարևորՏեսանյութերՔաղաքական

Թեհրանի դիրքորոշումը չի փոխվել. իրանագետը դիտարկում է «Թրամփի ուղու» նոր հնարավորությունները

Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Թեհրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը՝ շարունակելով պնդել, որ օտարերկրյա ցանկացած ձևաչափով ներկայություն  կարող է բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ Պաշտոնական Երևանն էլ կարևորում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունն անվերապահորեն հարգելու վերաբերյալ Իրանի հետևողական և հրապարակային դիրքորոշումը։ Այս մոտեցումն օրերս Իրան կատարած այցի ժամանակ վերահաստատել  է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը`  հավաստիացնելով, որ Հայաստանը փոխադարձաբար հաշվի է առնում Իրանի կենսական շահերը:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին օրերս IRNA-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այս պահին հարցի մասշտաբները մինչև վերջ պարզ չեն, սակայն «հայկական կողմը կարողացել է համոզել, որ Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր «կարմիր գծերը» պահպանվել են»։

Թեմայի շուրջ Մարիա Պապյանը զրուցել է իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ։

Կարդացեք նաև

Back to top button