ԿարևորՎերլուծականՏեսանյութեր

Տարածքային փոխատեղումների սպասելիքների և նորովի ձևակերպված մեսիջների արանքում․ ինչ սպասել Թրամփ-Պուտին հանդիպումից

Աշխարհը լարված սպասում է օգոստոսի 15-ին Ուկրաինայի հարցով Ալյասկայում նախատեսված Թրամփ-Պուտին բանակցություններին։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ «կառուցողական զրույց» է ակնկալում ռուս պաշտոնակցի հետ հանդիպման ընթացքում։

Հանդիպման նախաշեմին Սպիտակ տան ղեկավարը չի բացառել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև «տարածքների որոշակի փոխանակման» հնարավորությունը՝ չթաքցնելով իր դժգոհությունը հարցի շուրջ ուկրաինական կողմի կոշտ արձագանքի վերաբերյալ։

Ըստ The Wall Street Journal-ի՝ Վլադիմիր Պուտինը Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Մոսկվան կհամաձայնի լիակատար հրադադարի, «եթե Ուկրաինան զորքերը դուրս բերի ամբողջ Դոնեցկի շրջանից»։ Այս տեղեկություններին արձագանքելով՝ նախագահ Զելենսկին պնդել է, որ Ուկրաինան չի զիջի իր տարածքները Ռուսաստանին:

Ալյասկայում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հանդիպումից օրեր առաջ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցված խաղաղության պայմանագիրը, հավանաբար, չի բավարարի կողմերից ոչ մեկին՝ Մոսկվան ու Կիևը «դժգոհ կմնան»: Fox News-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսն ասել է, որ ԱՄՆ-ն, այդուհանդերձ, կփորձի լուծում գտնել, որի շնորհիվ կողմերը կկարողանան ապրել համեմատական խաղաղության մեջ:

Այս ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ նա նախատեսում է հանդիպել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ և մասնակցել ԱՄՆ նախագահ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ տեսակոնֆերանսին։

Թեմայի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ։

Կարդացեք նաև

Back to top button