
Ցրված սկլերոզն ու աուտոիմունային հիվանդությունները։ Հետազոտել, ապա փորձել միջոցնել գտնել նախ ընթացքը մեղմելու, եթե ստացվի նաև կանխելու համար։ Մասնագետները փաստում են՝ իմունային համակարգի հիմնական դերը մեր օրգանիզմը օտարածին տարբեր նյութերից, օրգանիզմ մուտք գործող վնասակար ու օտարածին գործոններից պաշտպանելն է։
Երբեմն օտարածին կարող են հանդես գալ սեփական բջիջները, եթե մուտացիայի ենթարկվեն և ուռուցքածին դառնան։ Իմունային համակարգը պաշտպանում է օրգանիզմն արտաքին ու ներքին ծագում ունեցող վիրուսներից, բակտերիաներից ու նաև ներքին գործոններից, երբ սեփական բջիջները ձևափոխվում են, սկսում են աշխատել սեփական օրգանիզմի դեմ։



ԵՊՀ համալսարանում գիտական մի խումբ զբաղվում է ցրված սկլերոզի նեյրոդեգեներատիվ վնասվածքների հյուսվածքաախտաբանական բնութագրով։ Հետազոտում են կենդանիների մոդելներում։ Ցրված սկլերոզը աուտոիմունային հիվանդությոնների շարքին է դասվում: Գիտական խումբը երկու ուղղություն է վերցրել՝ աուտոիմունային հիվանդության տեսակներն ու ցրված սկլերոզը, որը նյարդահետադիմական հիվանդություններից է։
Գիտական խմբում ներգրավված են կենսաբաններ ուստի նրանք գիտական հետազոտություններ են իրականացնում կենսաբանական մոդելների վրա: Վերջին տարիներին նաև նոր սարք-սարքավորումներ են ձեք բերվել, դրանք կարևոր են գիտական ճիշտ արդյունքներ արձանագրելու համար։ Հիմնական մասի ֆինանսավորումը հենց ԿԳՄՍ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի միջոցներով։




