Հայագիտակ

Անցյալի արձագանքները՝ Գրականության և արվեստի թանգարանում․ «Հայագիտակ»

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ասես ժամանակի պորտալ լինի, որի միջոցով կարող ես հայտնվել անցյալում՝ հայ արվեստի ու գրականության սիրված և հայտնի մտավորականների միջավայրում։

Ծանոթանալ նրանց հետ, նոր բացահայտումներ անել։ Այստեղ կարելի է տեսնել հայտնի մարդկանց և նրանց սիրելիների նկարները, որոնք Սարյանի վրձնին են պատկանում, ծանոթանալ նշանավոր կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանի հետ, իմանալ նրա կյանքի մանրամասները։

Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը մանրամասն ներկայացնում է այն ժամացույցները, որոնք կրել են Նալբանդյանը, Շիրվանզադեն, Կապուտիկյանը, կամ՝ Թումանյանի տան պատի ժամացույցը։ Դրանք իրենց ժամանակի յուրօրինակ ցուցիչներն են՝ հարգանքի և ջերմ վերաբերմունքի նշան, քանի որ նվերներ են արվեստագետների երկրպագուների կողմից։

Սյուզաննան ասում է, որ ժամացույցներն ինքնին արժեք ունեն, քանի որ նշանավոր ֆիրմաների արտադրանք են, որոնք վաղուց չկան կամ փոխել են ոճն ու ձևը։ Ամենակարևորն այն է, որ շուտով թանգարանում կբացվի Վիլյամ Սարոյանի նկարների ու ինքնանկարների ցուցադրությունը։ Սարոյանը շատ ինքնատիպ նկարիչ է։ Նա իրեն նկարել է ամենատարբեր տարիքում։ Այդ տարբեր Սարոյանները շուտով իրար կհանդիպեն Գրականության և Արվեստի թանգարանի միջավայրում։

Կարդացեք նաև

Back to top button