Վենետիկում ցուցարարները հայտարարել են Amazon-ի հիմնադիր, միալիարդատեր Ջեֆ Բեզոսի դեմ «մեծ հաղթանակ»-ի մասին՝ նշելով, որ նա ստիպված է եղել իր հարսանիքի գլխավոր միջոցառումը տեղափոխել քաղաքի կենտրոնից։
Ի սկզբանե նախատեսված է եղել խնջույքն իրականացնել պատմական Scuola Grande della Misericordia-ում, սակայն քաղաքային պաշտոնյաները հաստատել են, որ հարսանիքն այժմ կկայանա Վենետիկի Արսենալեում՝ կենտրոնից հեռու։
«Բեզոսի համար տեղ չկա» ակցիայի կազմակերպիչները նշում են, որ սա քաղաքացիական պայքարի արդյունք էր։ Բողոքի ալիքին մասնակցել են գերբնակեցման, կլիմայի փոփոխության և սոցիալական անհավասարության դեմ հանդես եկող տեղացիներն ու ակտիվիստները։
Հարսանիքը, որը նախատեսված է շաբաթվա վերջին, խոստանում է շքեղ ու բարձր մակարդակի միջոցառում լինել։ Գումարները չեն խնայվել՝ ամրագրված են հյուրանոցներ, սպասվում են հարյուրավոր մասնավոր ինքնաթիռներ ու զբոսանավեր։ Հյուրերի թվում, ըստ լուրերի, կլինեն Քիմ Քարդաշյանը, Միք Ջագերը, Լեոնարդո ԴիԿապրիոն և Թրամփի ընտանիքի մի քանի անդամներ։
Ակտիվիստները քաղաքում փակցրել են հակաբեզոսյան պաստառներ, իսկ Սուրբ Մարկոսի հրապարակում բացել են նրա հսկայական պատկերը՝ ուղերձով. «Եթե կարող ես վարձել Վենետիկը քո հարսանիքի համար, ապա կարող ես նաև ավելի շատ հարկ վճարել»։




