Հայագիտակ

Մխիթարյան միաբանության ժառանգությունը. Բաբկեն Սիմոնյանի նոր բացահայտումները. «Հայագիտակ»

Թարգմանիչ, սերբագետ, Հայաստանում Սերբիայի պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը վերջերս է վերադարձել Ավստրիայից, որտեղ այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն։ Նա աշխատել է միաբանության գրադարանի հարուստ պահոցներում՝ ուսումնասիրելով հայագիտական արժեքավոր նյութեր։

Բաբկեն Սիմոնյանը գտել է հետաքրքիր փաստեր գրող Ֆրանց Վերֆելի և նրա «Մուսա լեռան 40 օրը» վեպի վերաբերյալ, օգտվել է միաբանության՝ սերբահայ համայնքին վերաբերող հարուստ վավերագրերից, հանդիպումներ ունեցել հայկական եկեղեցու սպասավորների և հայ համայնքի անդամների հետ։

Վիեննայի Մխիթարյան միաբանության գրադարանն ունի ավելի քան մեկ միլիոն գիրք, որոնցում ամբարված են հայկական գիտության, գրականության և մշակույթի անգնահատելի գանձերը։ Այս արժեքավոր նյութերը միշտ սիրով տրամադրվում են գիտնականներին և բոլոր հետաքրքրվողներին։

Վիեննայի մխիթարյանները շարունակում են հավատարիմ մնալ դարերի խորքից եկող իրենց ազգանպաստ ավանդույթներին՝ պահպանելով և զարգացնելով հայ մշակութային ժառանգությունը։

Կարդացեք նաև

Back to top button