Գունագեղություն, ոճական բազմազանություն, գեղարվեստական նուրբ հնարքներ, խորաթափանցություն, կոմպոզիցիոն և զարդանկարչական հորինվածքների ամբողջություն և ներդաշնակություն, ինչպես նաև կատարման փայլուն վարպետություն՝ մանրանկարչություն։
Արվեստի ինքնատիպ ճյուղ, որ ունենալով հազարամյակների պատմություն՝ բոլոր ժամանակներում վայելել է մեծ հարգանք ու տեղ գեղարվեստի համաշխարհային գանձարանում։
Եթե աշխարհում գոյություն ունեցող բազմազան ու հետաքրքիր մասնագիտություններից Ձեզ գրավել է մանրանկարչի մասնագիտությունը, ցանկանում եք ստեղծագործել, կերտել գեղեցիկն ու պարուրվել արվեստով, ապա մասնագիտական ավանդույթների, գիտելիքների ու հմտությունների, ինքնատիպ ու ստեղծագործական մտածողության, անսահմանափակ երևակայության և, որն ամենակարևորն է, յուրահատուկ ձեռագրի ստեղծման արդյունքում Ձեզ կհաջողվի իրագործել Ձեր երազանքը:
Մասնագիտություն հաղորդման հյուրերն են Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի մանրանկարչության արտադրական ուսուցման վարպետներ Լուսինե Ավագյանի և Մանե Փարեմուզյանի հետ:
մեկ րոպեից էլ քիչ




