ԿարևորՄիջազգային

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվել է

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվել է Հռոմում՝ որոշակի, սակայն ոչ վերջնական առաջընթացով։

Օմանի միջնորդ Բադր ալ-Բուսաիդին Alյazeera-ին հայտնել է, որ կողմերը մոտենում են տարաձայնությունների հստակեցմանը, և առաջիկա օրերին նախատեսվում է շարունակել բանակցությունները։

Բանակցությունները տեղի են ունեցել Հռոմի Կամիլյուչիա թաղամասում՝ Օմանի դեսպանատանը, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի ու ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի դեսպան Սթիվեն Ուիթքոֆի միջև։

Արաղչին Իրանի պետական հեռուստատեսությանն ասել է, որ սա եղել է «բանակցային ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկը» և հավելել, որ Իրանի դիրքորոշումն արտահայտվել է հստակ։ Նրա խոսքով՝ այժմ կողմերը գտնվում են «ողջամիտ ուղու վրա», ինչն ինքնին առաջընթացի նշան է։

Նախատեսվում է, որ առաջարկները կքննարկվեն համապատասխան մայրաքաղաքներում, ըստ այդմ կկազմակերպվի բանակցությունների հաջորդ փուլը։

Կարդացեք նաև

Back to top button